Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում (ուղիղ)

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այս պահին ելույթ է ունենում Խորենացի փողոցում։

Հիշեցնենք, որ այսօր ավելի ավելի վաղ առաջ տեսանյութ էր տարածել, որտեղ, մասնավորապես, ասում է, որ այսօր ժամը 20:00-ին ելույթ կունենա Խորենացի փողոցում. «Երեկ ես ասուլիս հրավիրեցի ՔՊ գրասենյակում ու խոսեցի այն պրոբլեմների մասին, որոնք ինձ ստիպում են վերջին երկու օրերին ձեռնպահ մնալ Խորենացի փողոցում ակտիվ դերակատարում ունենալուց:

Երեկվանից, սակայն, ես ստացել եմ Հայաստանի քաղաքացիների հարյուրավոր զանգեր, նամակներ, որոնց հեղինակներն ինձ հորդորում են, պահանջում, խնդրում են, որ ես վերադառնամ Խորենացի փողոց և այնտեղ որոշակի դերակատարում ստանձնեմ: Իմ գործունեության ամենակարևոր և անկյունաքարային իմաստը համարել ու համարում եմ Հայաստանի քաղաքացիների շահերին և անվտանգությանը ծառայելը, նրանց հետ երկխոսություն վարելը, նրանց լսելը, գաղափարներ և լուծումներ առաջարկելը: Սա է պատճառը, որ այսօր քննարկումներից հետո որոշում եմ կայացրել, որ այսօր երեկոյան՝ ժամը 20:00-ին, ելույթ կունենամ Խորենացի փողոցում և ինձ հղված բազմաթիվ նամակների պատասխանները կփորձեմ տալ այդ ելույթի ընթացքում»:

https://www.youtube.com/watch?v=NlcduC-KGsM

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս