Բաժիններ՝

«Չեմ տեսնում քաղաքական ուժեր, որոնց կարող է օգտագործել այս զինված խումբը, կամ որոնք կարող են օգտագործվել զինված խմբի կողմից». Աղասի Ենոքյան

«Հայաստանում ներքաղաքական դաշտ գոյություն չունի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և քաղաքական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման անդամների գործունեության հետևանքով ստեղծված ներքաղաքական վիճակին:

Աղասի Ենոքյանի կարծիքով՝ ներքաղաքական դաշտն ամբողջովին ավերված է, այսինքն՝ այդպիսի դաշտ, ըստ էության, գոյություն չունի: Ուստի, նրա խոսքով, պնդումները, թե խմբավորումը կարող է կրել այլ ներքին ուժի ազդեցություն՝ շատ դժվար կլինի գտնել:

«Չեմ բացառում, որ քաղաքական խմբերից կամ կուսակցություններից մեկը կամ երկուսը փորձեն օգտագործել այս իրավիճակը՝ որոշակի կերպով ընդհանուր այս կարճ քաղաքական մթնոլորտից առանձնանալու համար: Բայց ես, ճիշտն ասած, չեմ տեսնում, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնց կարող է օգտագործել այս զինված խումբը, կամ որոնք կարող են օգտագործվել նրանց կողմից»,- նման տեսակետ հայտնեց քաղաքագետը:

Անդրադառնալով նման տեսակետներին, թե երկրում ստեղծված գործընթացը Հայաստանում նախընտրական արշավի շրջանակում պետք է դիտարկել, ասաց, որ Հայաստանում այլևս ընտրություններ չեն լինելու, և ասել, որ սա նախընտրական փուլի մեկնարկ է, ասել, որ սա կարող է օգտագործվել ընտրական գործընթացներում, շատ ավելի բարձր է հնչում, քան հայաստանյան իրողություններն են:

Կարդացեք նաև

«Արտաքին միջամտություն չեմ ասի, որ կա, բայց կան արտաքին շահառուներ այս իրավիճակում, այսինքն՝ այս խմբի գործողություններով էապես թուլացան Հայաստանի բանակցային հնարավորությունները ԼՂ խնդրում, և մենք տեսնում ենք, որ այդքան բանակցված, այդքան չարչրկված ռուսական ծրագիրը, որը քննարկել էին Լավրովն ու Ալիևը Բաքվում, որից հետո առանց հայկական կողմի հետ քննարկելու՝ նրանք հայտարարել էին, որ Հայաստանը կընդունի այս ծրագիրը, կարծում եմ, որ նրանք նկատի ունեին, որ նման տիպի ֆորս-մաժորներ չեն բացառվում»,- ասաց Ենոքյանը: Սակայն վերջինս չհստակեցրեց՝ արդյոք տեսնո՞ւմ է ուղիղ միջամտություն, թե՞ սա համընկնում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս