«Ներսում անջատել են Սասնա ծռերի անդամների հեռախոսահամարները և պատրաստվում են գրոհել նրանց վրա». «Նոր Հայաստան»

«Նոր Հայաստան» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տեղեկատվություն կա այն մասին, որ պատրաստվում են գրոհել «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վրա:

«Հրատապ: Ինֆորմացիա կա, ըստ որի ներսում անջատել են Սասնա ծռերի անդամների հեռախոսահամարները և պատրաստվում են գրոհել նրանց վրա։ Հորդորում ենք քաղաքացիներին շտապ հավաքվել Էրեբունիում»,- ասված է հաղորդագրության մեջ:
168.am-ը փորձեց կապ հաստատել Վարուժան Ավետիսյանի և հետ, սակայն չհաջողվեց: «Հեռախոսահամարը ժամանակավորապես չի սպասարկվում»,-լսվում է այս ազդանշանը:

Տեսանյութեր

Լրահոս