Բաժիններ՝

Եվրո-2016. Ուելսի հավաքականը սենսացիա է մատուցում բոլորին

Այսօր 2016թ. Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչի շրջանակներում հանդիպեցին Ուելսի և Բելգիայի հավաքականները: Լիլի «Պիեր-Մորուա» մարզադաշտում կայացած դիմակայությունն ավարտվեց Ուելսի փայլուն հաղթանակով՝ 3:1:

Հանդիպման հաշիվը բացեցին բելգիացիները. 13-րդ րոպեին իր հաշվին գոլ գրանցեց Ռաջա Նայնգոլանը:

Առաջին խաղակեսում վալիացիները կարողացան հավասարեցնել հաշիվը. 31-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Էշլի Ուիլյամսը:

Ընդմիջումից հետո Ուելսի հավաքականը կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ. 55-րդ րոպեին գոլի հեղինակ է դառնում Ռոբսոն Կանուն: Իսկ հանդիպման վերջնակետը 85-րդ րոպեին դնում է անգլիական «Բերնլիի» և Ուելսի հավաքականի հարձակվող Սեմ Վոուկսը:

Եվրո-2016, 1/4 եզրափակիչ

Ուելս – Բելգիա՝ 3:1

Էշլի Ուիլյամս, 31 – Ռաջա Նայնգոլան, 13, Ռոբսոն Կանու, 55, Սեմ Վոուկս, 85

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս