Բաժիններ՝

Զլատան Իբրահիմովիչը` «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հաստատել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչի տեղափոխությունը:

«Դուք պատրա՞ստ եք: Եկել է Զլատանի ժամանակը»,- ասվում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջում:

«Ես հուզված եմ և անչափ երջանիկ: Հիմա մենք սկսում ենք քրտնաջան աշխատանքը: Հիմա ես շնչում եմ, քանի որ ամեն ինչ արված է. ես «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ եմ: Հիմա ես աշխարհում ամենաերջանիկն եմ, բայց մրցաշրջանից առաջ պետք է մի փոքր հանգստանամ»:

«Կարիք չկա ասելու, որ ես անհամբերությամբ սպասում եմ Ժոզե Մոուրինյոյի հետ ևս մեկ անգամ աշխատելուն: Նա ֆանտաստիկ մարզիչ է, և ես պատրաստ եմ այս նոր և սպասված մարտահրավերին: Ես վայելել եմ իմ կարիերան և ունեմ շատ լավ հուշեր: Հիմա ես պատրաստ եմ ստեղծել նոր ու հատուկ հուշեր Անգլիայում»,- ասել է Իբրան: CmTBXF4WcAEhBvU_640x54619F24579B6FF4FC9A4428A6DE094B8EE_640x640 CmS2huJXYAAyrDQ_640x896

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս