Պուտինը փոխանցեց հյուրընկալությունը

«Բաքուն մեծ հույսեր էր կապում Մոսկվայի հետ, և այդ հույսերը չարդարացան։ Ադրբեջանական կողմը կարծում էր, թե Մոսկվան պետք է դուրս գա ՄԽ ձևաչափից ու պարտավորություններից, սկսի գործել ի օգուտ ադրբեջանական կողմի, սակայն ՌԴ նախագահը սահուն կերպով հանդիպման հաջորդ փուլը փոխանցեց ֆրանսիական կողմի հյուրընկալությանը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է «Ռեգնում» գործակալության սյունակագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՄԽ-ում ընթացող գործընթացներին։

Ըստ նրա՝ Ֆրանսիայում սպասվող նախագահական հանդիպումը խոստանում է արդյունքներ ապահովել կարգավորման գործընթացի համար։ Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը ևս կարևորել է անվտանգության մեխանիզմների հաստատումը ԼՂ շփման գծում՝ պնդելով, որ առանց այդ մեխանիզմների հնարավոր չի լինելու շարունակել բանակցել։ Նրա վստահեցմամբ, պատերազմական գործողությունների վտանգ ևս կա՝ առանց հատուկ միջոցառումների։

Օքսֆորդի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր, Ռուսաստանի և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Նեյլ Մաքֆարլեյնը մեզ հետ զրույցում դրական է որակել ապրիլյան պատերազմից հետո Մինսկի խմբի սկսած գործընթացը՝ նախագահների հանդիպումները հաճախակիացնելու ուղղությամբ։ Նրա դիտարկումների համաձայն՝ ներկայումս կարծես ռուսական կողմը Ղարաբաղում իր առանձին ծրագրերն առաջ չի մղում, փորձելով շարժվել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համագործակցության ճանապարհով՝ Արևմուտքի հետ շատ ավելի լայն հարաբերությունները կարգավորելու հեռանկար ունենալով։ Սա, նրա վստահեցմամբ, չի կարող դրականորեն չանդրադառնալ կարգավորման գործընթացի վրա։

Հարապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս