Սպանված ռուս օդաչուի ընտանիքը նվաստացուցիչ է համարել իրեն թուրքական Քեմերում տուն նվիրելու գաղափարը

Ռուսական «Սու-24» ռմբակոծիչի սպանված օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքը հայտարարել է, որ չի ընդունի թուրքական իշխանությունների առաջարկած փոխհատուցումը:

Այդկերպ են օդաչուի ազգականներն արձագանքել թուրքական Անթալիայի Քեմեր հանգստավայրի գործադիր իշխանության ղեկավար Մուստաֆա Գյուլի հայտարարությանը, ով պատրաստակամություն է հայտնել նրանց զբոսավայրում տուն նվիրել, հայտնում է «Խոսում է Մոսկվան»:

«Ոչ ոք չի պատրաստվում ոչ մի խնդրանք ներկայացնել Թուրքիային՝ փոխհատուցում վճարելու համար: Մի՞թե մենք հիմա պետք է ինչ-որ փոխհատուցում խնդրենք: Մեր մտքով նման բան չի անցել: Անգամ եթե առաջարկեն փոխհատուցում, ոչ ոք դա չի ընդունելու: Դա ոչ միայն նվաստացուցիչ է, այլ սարսափելի»,- հայտարարել է սպանված օդաչուի եղբայրը՝ Պավել Պուշկովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անթալիայում Ռուսաստանի Դաշնության հյուպատոս Ալեքսանդր Տոլստոպյատենկոն հաստատել է հարցի առնչությամբ Քեմերի քաղաքապետ Մուստաֆա Գյուլի հետ մամուլի համար փակ հանդիպում ունենալու մասին տեղեկատվությունը:

«Իսկապես, նախօրեին ես ընդունել եմ Քեմերի քաղաքապետ Մուստաֆա Գյուլի գլխավորած պատվիրակությանը: Այդ քաղաքի իշխանությունները ցանկություն են հայտնել տուն նվիրել զոհված օդաչուի հարազատներին»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս