Բաժիններ՝

Ազգականի ձեռքերի մեջ է մահացել. դանակի հարվածներից մահացած 16-ամյա Հայկն օգնության էր հասել եղբորը. news.am

Երեւանի Հույսի Ավան 2-րդ թաղամասում հունիսի 30-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարության հետեւանքով մահացած 16-ամյա Հայկի հարեւաններից ոմանք ականատես են եղել, որ Հայկին մահացու հարվածներ է հասցրել նույն թաղամասի բնակիչ Ռոբերտ Սահակյանը: Վիճաբանությունը տեղի է ունեցել մահացած տղայի տնից ոչ հեռու:

NEWS.am-ի հետ զրույցում Հայկի հարեւանները պատմեցին, որ Ռոբերտը հարձակվել է Հայկի ավագ եղբոր վրա, իսկ Հայկն օգնության է հասել եղբորը, որի ընթացքում էլ ստացել է մահացու հարվածը: Դեռ պարզ չէ՝ ինչից է առաջացել վիճաբանությունը, հարեւանների խոսքով՝ Ռոբերտը ալկոհոլի ազդեցության տակ է եղել եւ այդ պատճառով էլ վիճաբանություն է սկսել:

«Հայկը լույսի նման տղա էր, էս փողոցում բոլորս իրեն շատ էինք սիրում, արտաքինով էլ, բնավորությամբ էլ տարբերվում էր բոլորից, գեղեցիկ, հրաշք բալիկ էր: Դեպքի ականատեսները պատմում են, որ Հայկն օգնության է հասել եղբորը ու էդ ընթացքում էլ հարվածել է էդ սրիկան»,-պատմեցին հարեւանները:

16-ամյա Հայկին եւ նրա 28-ամյա եղբորը դանակահարությունից հետո առաջինն օգնության է հասել նրանց ազգականը, որի ձեռքերի մեջ էլ 16-ամյա տղան մահացել է, իսկ Հայկի ավագ եղբայրը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակն այս պահին ծանր է:

 

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս