Բաժիններ՝

Վիսենտե Դել Բոսկեն հեռացվել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Հավաքականի բաժանվեց իր պատմության մեջ ամենահաջողակ մարզչից:

Վիսենտե Դել Բոսկեն հանդիպում է անցկացրել ֆուտբոլի իսպանական թագավորական ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարի հետ և խնդրել է ընդունել իր հրաժարականը: Վիլյարը մարզչի որոշման հետ համաձայնել է: Ինչպես հաղորդում է AS-ը, կողմերը կլուծեն պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ, համաձայնագրի լուծման մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ օրերս:

Դել Բոսկեն գլխավորել է Իսպանիայի հավաքականը 2008 թվականից: Նրա գլխավորությամբ ազգային թիմն առաջին անգամ դարձել է աշխարհի չեմպիոն (2010), իսկ հետո դարձել է առաջին թիմը պատմության մեջ, որը պաշտպանել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը (2012):

Հետո հաջողությունները փոխարինվեցին անհաջողություններով. 2014թ. Աշխարհի առաջնությունում Իսպանիան դուրս չեկավ խմբից, իսկ Եվրո-2016-ում փլեյ-օֆֆի առաջին խաղում պարտվեց Իտալիայի ընտրանուն (0:2):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս