Բաժիններ՝

Պանամայի ջրանցքի վարչակազմը նավի անցնելու համար 820 հազար դոլար ռեկորդային գումար է ստացել

Վերակառուցված եւ ընդլայնված Պանամայի ջրանցքի շահագործման հանձնելու պահից մեկ շաբաթ էլ չի անցել, բայց արդեն միջօվկիանոսյան ջրային ճանապարհով անցնելու համար սահմանվել է արժեքի նոր ռեկորդ:

Ինչպես հայտնել է Պանամայի ջրանցքի վարչակազմը, հոնկոնգյան դրոշի ներքո 337 մետր երկարությամբ եւ 48 մետր լայնությամբ Mol Benefactor կոնտեյներատարի անցնելու համար վճարվել է 829,4 հազար դոլար: Նախորդ ռեկորդը (575,5 հազար դոլար) պատկանում էր Cosco Shipping Panama նավին: Նավանցման տուրքի գումարը հաշվարկվում է՝ կախված նրա տարողությունից:

Պանամայի ջրանցքի նոր ջրարգելակային կասկադներով երթեւեկությունն սկսվել է հունիսի 26-ին: Ջրուղու ընդլայնման աշխատանքներն մեկնարկել Էին 2007 թվականին: Նոր ջրարգելակներից յուրաքանչյուրն ունի 426,7 մետր երկարություն, 54,8 մետր լայնություն եւ 18,2 մետր խորություն, ինչը թույլ է տալիս դրանցով անցնել մինչեւ 14 հազար կոնտեյներ տեղավորող նավերի:

Սպասվում է, որ ջրուղու տարեկան թողունակությունը կարող է աճել մինչեւ 600 մլն տոննա, ինչը կրկնակի ավելի է, քան մինչեւ վերակառուցումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս