Բաժիններ՝

Աշխարհի ամենամեծ չմշակված ալմաստը չի վաճառվել. աճուրդը դադարեցվել է

Աշխարհի ամենամեծ չմշակված ալմաստը՝ Lesedi La Rona-ն՝ 1109 կարատ քաշով, որը Լոնդոնում վաճառքի էր դրվել Sotheby’s-ի աճուրդում, գնորդ չի գտել, տեղեկացնում է BBC-ն:

Ենթադրվում էր, որ թենիսի գնդակի չափով քարը կարող է գնվել մոտավորապես 70 միլիոն դոլարով, բայց աճուրդը դադարեցվել է այն բանից հետո. երբ գինը չի կարողացել հաղթահարել 61 միլիոն դոլարի նշագիծը:

Ալմաստը գտնվել է 2015 թվականի նոյեմբերին Բոտսվանայում, այնպես որ այդ երկրի իշխանությունները պետք է գոյացած հասույթի 60 տոկոսն ստանային գանձարանում:

Սկզբնապես քարը կշռել է 1500 կարատ, բայց այնուհետեւ, ինչպես հայտնել են այն արդյունահանած ընկերությունում, քարը ջարդվել է՝ բաժանվելով երկու մասի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս