Բաժիններ՝

Սոնա Պողոսյանը 5-րդն է ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը (69 կգ) ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի 205 կգ արդյունքով 5-րդ տեղում է:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում շարունակվում է ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում, որտեղ կանանց 69 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Պողոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց միայն 93 կգ, նա չկարողացավ բարձրացնել 96 կգ: Հրում վարժությունում Սոնան գլխավերևում պահեց միայն 112 կգ ծանրաձողը: Երկամարտի 205 կգ արդյունքով Պողոսյանը միայն 5-րդ տեղում է: Աշխարհի չեմպիոն դարձավ Էկվադորի ներկայացուցիչ Բարերա Դայոմեսը:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 23-ից հուլիսի 2-ը անցկացվում է երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը տղաների պայքարում ներկայացնում են Ժորժ Եղիկյանը (77 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ), Սամվել Գասպարյանը (94 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ): Աղջիկների պայքարում մեդալների համար կպայքարի նաև Արփինե Դալալյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս