Բաժիններ՝

«Ցավում եմ, երբ տեսնում եմ Մեսսիի արցունքները». Ռոնալդու

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է արգենտինացի Լիոնել Մեսսիի՝ Արգենտինայի հավաքականից հեռանալու որոշման մասին: Ռոնալդուն նշել է, որ չի պատկերացնում իրեն Մեսսիի փոխարեն:

«11-մետրանոց չիրացնելը չի նշանակում, որ ֆուտբոլիստը վատն է: Ցավում եմ, երբ տեսնում եմ Մեսսիի արցունքները: Նա պետք է ուժեղ լինի: Երկրպագուների աջակցությունը նրան շատ է պետք: Իսկ Մեսսին պետք է հավաքականին, հուսով եմ՝ նա կփոխի որոշումը»,- նշել է Ռոնալդուն:

Ռոնալդուն նշել է, որ իր և Մեսսիի միջև լրագրողների ստեղծած մրցակցությունը չի կարող անդրադառնալ մարդկային հարաբերությունների վրա:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս