Բաժիններ՝

Ճանապարհային երկու ոստիկաններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Քաղաքացու նկարահանած տեսանյութի հիման վրա շարունակվող ծառայողական քննության արդյունքներով՝ երկու ճանապարհային ոստիկաններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ Վահրամ Միրաքյանը հունիսի 30-ին իր ֆեյսբուքյան էջում Ճանապարհային ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպի տեսագրություն է զետեղել: Վերոնշյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:

Միջադեպին մասնակից երկու ճանապարհային ոստիկաններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել կադրերի ռեզերվում:Ծառայողական քննությունը շարունակվում է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս