Հավանություն է տրվել ԵԱՏՀ-ի և Եվրասիական արտոնագրային կազմակերպության միջև փոխըմբռնման հուշագրի նախագծին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիան՝ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ, հունիսի 29-ին հավանություն է տվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Եվրասիական արտոնագրային կազմակերպության (ԵԱԱԿ) միջեւ փոխըմբռնման հուշագրի նախագծին

ԵԱՏՀ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ փաստաթուղթը թույլ կտա կոորդինացնել Եվրասիական տարածաշրջանում մտավոր սեփականության օբյեկտների պահպանության, պաշտպանության եւ օգտագործման ազգային եւ տարածաշրջանային համակարգերի զարգացմանն ուղղված աշխատանքը եւ դրական ազդեցություն կգործի մտավոր սեփականության ոլորտում ինտեգրացման գործընթացների հետագա զարգացման վրա:

Նախագծի հեղինակների կարծիքով՝ Եվրասիական արտոնագրային կազմակերպության հետ ԵԱՏՀ-ի համագործակցության զարգացումը վերջին հաշվով պետք է հանգեցնի կեղծամակնիշ արտադրանքի ծավալների նվազեցման եւ բնակչության համար արտադրանքի որակի բարձրացման:

«Այսօր մեր երկրների համար ինչպես երբեք կարեւոր է ստեղծել միասնական իրավական դաշտ, որպեսզի ներդրողները կարողանան երաշխիքներ եւ իրենց արտադրանքի մտավոր պաշտպանություն ստանալ ԵԱՏՄ-ի ամբողջ տարածքում»,- նշել է ԵԱՏՀ-ի տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության գծով կոլեգիայի անդամ (նախարար) Թիմուր Սուլեյմանովը:

Հուշագրի ստորագրումը պլանավորվում է մոտ ժամանակներս:

Տեսանյութեր

Լրահոս