Գագիկ Բեգլարյանը՝ «Yandex» տաքսի ծառայության մասին

«Նախարարությունն այդ ոլորտում պետք է միայն հորդորի, որպեսզի «Yandex» կազմակերպությունը պայմանագրեր կնքի միայն այն տաքսիների հետ, որոնք լիցենզիաներ ունեն: Այսօր մեզ մոտ գրանցված, լիցենզիաներ ունեցող մոտ 10 հազար տաքսի կա»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ խոսելով «Yandex» տաքսի ծառայության՝ Հայաստան մուքտը գործելու մասին:

Անդրադառնալով տաքսի վարողների բարձացրած մյուս խնդիրներին՝ Գագիկ Բեգլարյանն ասաց, որ հանդիպել է կազմակերպությունների հետ, ոևրոշում է կայացվել իրավական խումբ կազմել, որը մանրամասն քննարկի, եթե հակասություններ կան, մշակվի օրենք: «Ես առաջարկել եմ, որպեսզի իրենք ներկայացուցիչներ ունենան, օրենքը մշակենք, աշխատենք, որովհետև երբ մենք աշխատում ենք, օրենքը հասցնում ենք իր նպատակին, օրենքն Ազգային ժողովով ընդունվում է, դրանից հետո միշտ կան մարդիկ, որոնք բողոքում են օրենքի դեմ»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:

Տեսանյութեր

Լրահոս