Բաժիններ՝

Իսլանդիայի հավաքականի կիսապաշտպան Բյարնասոնին առաջարկել են դառնալ մոդել

Նորաձև հագուստի ASOS բրիտանական խանութն Իսլանդիայի հավաքականի կիսապաշտպան Բիրկիր Բյարնասոնին առաջարկել է դառնալ մոդել:

«Ողջույն, Բիրկիր Բյարնասոն: Երբ Դուք կավարտեք ելույթները Եվրո-2016-ում, զանգահարեք մեզ: Մենք կարող ենք օգտագործել Ձեզ ցուցադրության մեջ»,- Բյարնասոնին է դիմել խանութի պաշտոնական թվիթերյան էջը:

«Ստորագրեք ինձ հետ պայմանագիր»,- ի պատասխան՝ կատակել է ֆուտբոլիստը:

Իսլանդիայի հավաքականն առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Մրցաշարի 1/8 եզրափակչում իսլանդացիները հաղթեցին Անգլիայի հավաքականին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ իրենց ուժերը կչափեն Ֆրանսիայի ընտրանու հետ հուլիսի 3-ին:

birkir-bjarnason Cl-8VxqWIAMQls9 Cl-8WFpWkAAT1x4

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս