Բաժիններ՝

Իսլանդական հեքիաթը փրկում է Եվրո-2016-ը

Իսլանդիայի ազգային հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության ¼-րդ եզրափակիչ՝ հաղթելով ֆավորիտներից մեկին՝ Անգլիայի հավաքականին:

Երբ Ավստրիայի հետ խաղից հետո Իսլանդիայի հավաքականին համեմատեցին անգլիական «Լեսթերի» հետ՝ շատերն ասում էին, որ պետք չէ շտապել, գուցե Իսլանդիայի հաղթանակները պատահականություն են: Սակայն Անգլիայի հետ խաղում իսլանդացիների թե՛ խաղամակարդակը, թե՛ գրանցած արդյունքն ապացուցեցին հակառակը:

Իսլանդիայի հավաքականին Եվրո-2016-ի ընթացքում համակրեցին բոլորը՝ անկախ ազգությունից: Համակրեցին նրանց ցուցադրած համեստ, ազնիվ ու հասարակ ֆուտբոլի համար՝ թեկուզ առանց ընդգծված առաջատարների և աստղերի: CmBuLePWEAAoZlJ_640x420

Իսլանդացիների գլխավոր մարզիչ Լարս Լագերբեկն Անգլիայի հետ խաղից առաջ լրագրողներին ասել էր, որ ոգեշնչում է ֆուտբոլիստներին Ալբերտ Էյնշտեյնի խոսքերով:

«Ուժեղ հավաքականի խաղը բացատրել հեշտ է, բայց հաղթելը դժվար է: Մենք գիտենք, թե ով ենք, մենք գիտենք, որ պետք է շատ աշխատենք: Մենք ունենք անգլիացիներին հաղթելու շանս և մենք հավատում ենք հաղթանակին»,- ասել էր Լագերբերկը խաղից առաջ:
Խաղը մեկնարկեց ոչ այնպես, ինչպես նախաձեռնել էին իսլանդացիները: Խաղի մեկնարկին նրանք արդեն ստիպված էին գնդակը դուրս հանել սեփական դարպասից. 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ռունին: Սակայն անակնկալ էր սպասվում նաև Ռոյ Հոջսոնին: Շատ կարճ ժամանակ անց իսլանդացիները խփեցին իրենց գոլը: Երկրորդ գնդակը ևս շատ սպասեցնել չտվեց:

Ընդմիջումից հետո անգլիացիները խաղի վերահսկողությունն իրենց ձեռքը վերցրին: Գրոհները շատ էին, որակը՝ցածր: Իսլանդացիները գործում էին երկրորդ համարով և վերահսկում էին ողջ հանդիպումը:

Խաղի ողջ ընթացքում իսլանդացի ֆուտբոլիստների հետ հավասար պայքարում էին նաև երկրպագուները: Մինչև վերջին վայրկյանը երկրպագուները չլռեցին, իսկ խաղավարտի մասին ազդարարող սուլիչից հետո նրանց ձայնը լսեց ողջ Ֆրանսիան: CmBvYTbWYAEhOFT_640x420

Հետաքրքիր դրվագ են արձանագրել անգլիացի մեկնաբանները. Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստների հարազատները նստած էին ոչ թե մարզադաշտի VIP հատվածում, որտեղ սովորաբար նստում են ֆուտբոլիստների ընտանիքները, այլ երկրպագուների հետ նույն հատվածում: Մրցավարի սուլիչից հետո ֆուտբոլիստները հայտնվեցին երկրպագուների մոտ և տոնեցին հաղթանակը մի քանի ժամ:

Մարզական վերլուծաբանները նշում են, որ Իսլանդիայի ազգային հավաքականի հեքիաթային պատմությունը փրկում է ձանձրալի Եվրո-2016-ը: Չնայած պայքարից դուրս են մնում ֆավորիտները, գրանցվում են անակնկալ հաշիվներ՝ Եվրո-2016-ը շատ հետաքրքիր համարել չի կարելի: Ըստ անգլիացի մասնագետների՝ պետք է շնորհակալ լինենք փոքրիկ Իսլանդիային՝ իրենց ֆուտբոլիստներին հավատալու և մեզ ֆուտբոլային հեքիաթ պարգևելու համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս