Բաժիններ՝

Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ հովազների վերաբնակեցման կենտրոն ստեղծելու հարցով

Ռուսաստանը կարող է օգնել Հայաստանին կովկասյան հովազների վերաբնակեցման կենտրոն ստեղծելու հարցում: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ բնական պաշարների և բնապահպանության նախարար Սերգեյ Դոնսկին:

«Մեզ են դիմել այն գործընկեր երկրներից, որոնք գտնվում են հովազների միգրացիայի ճանապարհին: Այդ երկրների միջանցիկ գոտիներում կան տարածքներ, որտեղ հովազներ են հայտնվում: Հայաստանցի գործընկերները դիմել են մեզ, որպեսզի օգնենք իրենց վերաբնակեցման կենտրոն ստեղծելու հարցում: Սկզբունքորեն, մենք կարող ենք կիսվել մեր փորձով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք շահագրգռված ենք այդ տարածքները վերաբնակեցնելու հարցում»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ ՌԴ-ն կարող է Հայաստանին փոխանցել Մերձավոր Արևելքի այն հովազներից, որոնք ներկայում գտնվում են Սոչիի վերաբնակեցման կենտրոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս