«Ռուսաստանը և Թուրքիան կվերսկսեն համագործակցությունը Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցերի շուրջ». Լավրով

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կվերսկսեն համագործակցությունը սիրիական ճգնաժամի լուծման ուղիների որոնման շուրջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք մինչև վերջերս շատ սերտ շփումներ ունեինք սիրիական կարգավորման հարցով Թուրքիայի հետ: Հետո դրանք խզվեցին հասկանալի պատճառներով:

Հիմա, երբ Թուրքիայի նախագահը ներողություն խնդրեց Ռուսաստանից, երբ նրանք այսօր հեռախոսազրույցի ժամանակ քննարկեցին մեր հարաբերությունների նորմալացման հնարավորությունները, ինձ թվում է, մենք մեր թուրք գործընկերների հետ կվերսկսենք սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների որոնման շուրջ համագործակցությունը»,- ասել է Լավրովը Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոյի հետ կայացած բանակցություններից հետո:

Տեսանյութեր

Լրահոս