«ՌԴ-ի հետ միջպետական վարկի իրականացման նախապատրաստական բոլոր աշխատանքներն արդեն կատարվել են». Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության հետ ունեցած բոլոր պայմանավորվածությունները` ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվում են պատշաճ մակարդակի: «Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացում է ապրում: Ինչ վերաբերում է միջպետական վարկին, ապա այն իրականացվում է այդ զարգացման շրջանակում. մի փաստաթուղթ, որը հնարավորություն է տալիս առաջին հերթին ունենալու ժամանակակից եւ համատեղելի սպառազինություն եւ դա իրականացնելու ՌԴ եւ ՀԱՊԿ-ի շրջանակում ներքին գներով, ինչպես նաեւ կապեր ունենալու տարբեր կազմակերպությունների հետ»,-  լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով` միջպետական վարկի իրականացման նախապատրաստական բոլոր աշխատանքներն արդեն կատարվել են:

«Այն, բնականաբար, տարբերվում է կանխիկ գնումներից, քանի որ համապատասխան ընթացակարգեր կան. մենք իրականացնում ենք ներպետական եւ միջպետական համաձայնություններ, եւ պայմանագրերի գրեթե 80 տոկոսն արդեն կնքված են, եւ նախապատրաստական այդ փուլում գործընթացը առաջ է գնացել, իսկ մնացած 20 տոկոսը մոտ ժամանակներում կկնքվեն»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս