Բաժիններ՝

Նադալը կմասնակցի «Ռիո 2016»-ին

Աշխարհի նախկին 1-ին և ներկայիս 4-րդ ռակետ Ռաֆայել Նադալը Ուիմբլդոնի մրցաշարը բաց թողնելուց հետո հանդիպում է ունեցել լրագրողների հետ և հայտնել, որ պատրաստվում է մասնակցել Ռիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին:

Թենիսիստը նշել է, որ իր ցանկությունն է հանդես գալ օլիմպիական խաղերում և ամեն ինչ անելու է ապաքինվելու համար: Թենիսիստի խոսքով, իր համար շատ կարևոր է մասնակցությունը համաշխարհային խոշոր ստուգատեսին: Թենիսիստը չի բացառել, որ կարող է նաև անհաջող հանդես գալ: Այս մասին հաղորդում է «Tennis World»-ը:

Նշենք, որ Ռիոյում Նադալը հանդես է գալու տղամարդկանց զուգախաղում, խառը զուգախաղում և մենապայքարում: Ամառային օլիմպիական խաղերում իսպանացի թենիսիստը տղամարդկանց զուգախաղում զույգ է կազմելու Մարկ Լոպեսի հետ, իսկ խառը զուգախաղում՝ Գարբին Մուջուրուսայի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս