Բաժիններ՝

Հայտնի է Ստամբուլի ահաբեկչության օտարերկրացի զոհերի թիվը

Պարզվել է Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանի ահաբեկչության զոհերի մեծ մասի ինքնությունը:

Ինչպես հայտնում է թուրքական Milliyet թերթը, 36 զոհերից 6-ը օտարերկրացի է՝ 4-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացի է, 1-ը՝ Ուկրաինայի, 1-ը՝ Իրանի:

Սպանված 2 կնոջ և 2 տղամարդու ինքնությունը դեռ չի հաջողվել ճշտել: Դեպքի վայրում հայտնաբերվել է 3 մարդու մարմնամասեր:

Ենթադրվում է, որ դրանք պատկանում են ահաբեկչությունը կազմակերպած մահապարտներին:

5c883f86fb668fcb0608ec26830dadb7

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս