«ՀՀԿ-ի կառավարման տարիների արդյունքներն այնքան էլ վատը չեն»

«Ես չեմ պատկերացնում մի քաղաքական ուժի առաջնորդ, որ գնում է ընտրության, և ինքն արդեն հաշտված է պարտության հետ: Բնականաբար, բոլոր քաղաքական ուժերը, առավելևս՝ իշխող քաղաքական ուժը, որ այսօր մեծամասնություն է, և էապես տարբերվում է մյուս քաղաքական ուժերից, այդ քաղաքական ուժի առաջնորդը և ընդհանրապես ցանկացած քաղաքական ուժի առաջնորդ չպետք է ունենա պատվողական տրամադրություն, այլ պետք է ունենա հաղթողական տրամադրություն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ ՀՀԿ-ն հաղթելու է հաջորդ ընտրություններում:

Ըստ նրա` ՀՀԿ-ի կառավարման տարիների արդյունքները թեև գոհացուցիչ չեն, բայց այնքան էլ վատը չեն միջազգային զարգացումների, տարածաշրջանի համատեքստում. «Չկա իշխանություն, որ չմտածի իր ժողովրդի կենսամակարդակի մասին»:

Տեսանյութեր

Լրահոս