Հովիկ Աբրահամյանը դիմել է Դմիտրի Մեդվեդևին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության իր գործընկերոջը Դմիտրի Մեդվեդևին` Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում ստեղծված իրավիճակի առնչությամբ:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը տեղեկացրեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ անցակետում Հայաստան տեղափոխվելու դժվարությունների պատճառով մեծ թվով մարդիկ են կուտակվել` հիմնականում ընտանիքներ` երեխաներով, հղի կանանցով, տարեցներով` Հովիկ Աբրահամյանը ՌԴ վարչապետի հետ քննարկել է ստեղծված պայմաններում անցակետում կուտակումների խնդրին ավիափոխադրումների միջոցով լուծում տալու հարցը: «Եվ ինչպես արդեն գիտեք, ՌԴ-ում ՀՀ արտակարգ իրավիճակնե րի նախարարության ներկայացուցչի ուղեկցությամբ այսօր Վլադիկավկազի օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը, որով նախատեսվում է Հայաստան տեղափոխել ՀՀ 156 քաղաքացի»,- տեղեկացրեց Պողոսյանը` ընդգծելով, որ ԱԻՆ-ը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի իրավիճակի մասին:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ < /i>պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Հունիսի 28-ի ժամը 22.51-ի դրությամբ` Վերին Լարսի անցակետում առկա է տրանսպորտային միջոցների կուտակում` 53 բեռնատար, Ռենդանտ բնակավայրում` 11 բեռնատար, 2 ավտոբուս 88 ուղևորով, 40 մարդատար` 77 ուղևորով (ընդհանուր առմամբ` 230 ՀՀ քաղաքացի):

 

Տեսանյութեր

Լրահոս