Բաժիններ՝

Պաշտոնական. Էմերին՝ «ՊՍԺ»-ի նոր մարզիչ

Իսպանացի մարզիչը երկամյա պայմանագիր է ստորագրել փարիզեցիների հետ:

«Ունայի Էմերին գլխավոր մարզչի պարտականություններին կանցնի այսօր: Նա նաև ակտիվ դերակատարություն կունենա ակումբի տրանսֆերային քաղաքականության մեջ»,- ասվում է «ՊՍԺ»-ի պաշտոնական կայքում:

Նախորդ շաբաթ փարիզեցիները հայտարարեցին Լորան Բլանի հեռացման մասին, ով ղեկավարում էր թիմը վերջին 3 մրցաշրջանների ընթացքում:

Ունայի Էմերին վերջին 3 մրցաշրջաններում գլխավորել է իսպանական «Սևիլիան», որի հետ 3 անգամ անընդմեջ հաղթել է Եվրոպայի լիգան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս