Լյուդմիլա Սարգսյանը համաձայն է Սերժ Սարգսյանի հետ

ՀՀ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը համաձայն է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ հաջորդ ընտրություններում ՀՀԿ-ն կհաղթի: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Լ.Սարգսյանը նշեց, որ խնդիրը ռեսուրսի մեջ է:

«ՀՀԿ-ն ունի ամենամեծ ռեսուրսը և կարողացել է արդյունավետ օգտագործել»,- ասաց Լ. Սարգսյանը:

Ըստ Սարգսյանի` ոչ ոք չի կարող ասել՝ միայնա՞կ կմասնակցի ընտրություններին, թե՞ դաշինքով, իսկ մեկ-երկու կուսակցության ձևաչափը չի կարող արդյունավետ լինել, և նույնիսկ 7%-ի շեմը հաղթահարելու խնդիր կունենան: Նրա խոսքով`«Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանի հետ ընկեր է եղել մինչև ԱԺ-ն և շարունակում է ընկեր մնալ, սակայն ընկերական հարաբերությունները պետք չէ շփոթել գործնական հարաբերությունների հետ:

Անդրադառնալով մամուլում հրապարակված հոդվածներին, որոնց համաձայն՝ ինքը պատրաստվում է «Համախմբման» ցուցակով մասնակցել 2017 թ. խորհրդարանական ընտրություններին, Լ.Սարգսյանը հայտարարեց, որ դրանց հեղինակը ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանն է, և նրա արածը տղամարդկություն չէ. «Եթե տղամարդ ես, եթե ես քեզ հրապարակային ինչ-որ մի բան եմ ասում, իսկ ես միշտ եմ հրապարակային ասում, եթե այդքան տղամարդկություն կա մեջը, թող բարձրաձայն մի բան ասի՝ թեկուզ թող դա սուտ լինի, բայց բարձրաձայն, իր անունից ասի, ոչ թե՝ խամաճիկներ վարձի, որոնք իբր թե փորձելու են ինձ վարկաբեկել: Ինձ վարկաբեկելը շատ դժվար է, քանի որ ինձ ճանաչողները ճանաչում են այնպես, ինչպիսին որ ես կամ»:

Կարդացեք նաև

Լ.Սարգսյանը հավելեց, որ առայժմ որևէ կուսակցության չի հարում, փորձում է հասկանալ՝ ինչ ձևաչափեր կձևավորվեն, որից հետո Վերակազմյալ ՍԴՀԿ-ն կորոշի, թե ինչ կերպ են իրենց մասնակցությունն ապահովում ընտրական գործընթացում:

Տեսանյութեր

Լրահոս