Բաժիններ՝

Ունենալով մեծ առավելություն՝ «Ալաշկերտը» չհաղթեց Անդորրայում

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» քիչ առաջ ավարտեց հանդիպումը Անդորրան ներայացնող «Սանտա-Կոլոմայի» հետ:

Ողջ հանդիպման ընթացքում Երևանի թիմը խաղաց մեծ առավելությամբ, սակայն այդպես էլ չկարողացավ գնդակ հեղինակել:

Մրցակցի հարկի տակ խփած գնդակը հայկական թիմին կտար մեծ առավելություն:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին Երևանում: Այս խաղում կորոշվի դիմակայության հաղթողը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս