Բաժիններ՝

Գեներալ-մայորի խափանման միջոցը փոխվել է. pastinfo.am

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, դատախազի որոշմամբ փոխվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ մեղադրվող գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի խափանման միջոց կալանավորումը՝ չհեռանալու ստորագրության:

Հիշեցնենք, որ Մ. Չիլինգարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել զինված ուժերի կարիքների համար գնումների գործընթացում բացահայտված չարաշումների քրեական գործով. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության չարաշահելը, որն անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ է առաջացրել)՝ շուրջ 145 մլն դրամի չպահանջված ու ուռճացված գներով գնում կատարելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս