Բաժիններ՝

ԵՄ արտաքին քաղաքականության նոր ռազմավարությունն ակնարկում է Ռուսաստանի հետ համագործակցելու մտադրության մասին

Եվրամիությանը հարկավոր է փոխազդել Ռուսաստանի հետ, քննարկել տարաձայնությունները և համագործակցել, երբ շահերը համընկնում են: «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ նման կետ առկա է ԵՄ արտաքին քաղաքականության նոր գլոբալ ռազմավարության նախագծում:

Հունիսի 23­-ին Մեծ Բրիտանիայում անցկացվել է հանրաքվե Եվրամիության անդամակցության հարցի վերաբերյալ: Պաշտոնական տվյալների համաձայն, Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն կողմ է քվերակել մասնակիցների 51.9 տոկոսը: Ավելի քան 1 մլն մարդ էլ միացել է հայցապահանջին, ըստ որի, պետք է վերանայվեն ԵՄ­-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուհանրաքվեի արդյունքները: Նրանք կոչ են անում կառավարությանը կիրառել այն կարգը, համաձայն որի, եթե մասնակցության 75 տոկոսի պայմաններում կողմ կամ դեմ քվերակողների թիվը կազմել է ոչ պակաս քան 60 տոկոսը, ապա պետք է անցկացվի ևս մեկ հանրաքվե:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս