Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: 1_640x420

Հանրապետության Նախագահի հրամանագրերով՝ երաժշտարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ նվագախմբի տուբահար Վաղարշակ Պեպանյանին և շեփորահարների խմբի կոնցերտմայստեր Շահեն Գևորգյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: 2_640x419 3_640x419 5_640x419 7_640x419 9_640x421 4_640x419 8_640x419

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս