Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը, Տարոն Մարգարյանը և Տիգրան Մանսուրյանը մասնակցել են Եղիշե Չարենցի հուշարձանի բացմանը

Հունիսի 28-ն այսուհետ հիշարժան օր է ոստիկանության կրթահամալիրի կենսագրության մեջ. կրթօջախի տարածքում բացվեց Եղիշե Չարենցի հուշարձանը:

Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մաեստրո Տիգրան Մանսուրյանը, մեծ բանաստեղծի թոռներ՝ Գոհար և Արմեն Չարենցները, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը, ոստիկանության պետի տեղակալ Գագիկ Համբարձումյանը, կրթահամալիրի պետ Հովհաննես Վարյանը, կրթօջախի անձնակազմի ներկայացուցիչներ, սաներ, հյուրեր: 2_640x421

Հանդիսության մասնակիցները նախ ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին, իսկ կրթահամալիրի մատուռում կատարված մոմավառությունից հետո հուշարձանի բացման պատիվը տրվեց բանաստեղծի թոռներին: 3_640x420

Քանդակագործ Հարություն Համբարչյանի կերտած անդրին մարմնավորում է երիտասարդ Չարենցին, և դա օրինաչափ է: Ժամանակի շունչը դառնալու հավատամքով ապրած ու անմահացան բանաստեղծը հայ ժողովրդի բոլոր ժամանակների հասակակակիցն է, ուրեմն և կրթահամալիրի այսօրվա սաների՛, այն սերնդի՛, որ բանաստեղծի տեսիլքներում կերտելու էր իրական Հայաստանը: 4_640x420

Ժողովրդի ու մեծն Չարենցի անխզելիությանն իր սրտառուչ խոսքում անդրադարձավ նաև Գոհար Չարենցը: 5_640x420 6_640x420 7_640x420 8_640x420

Այդպե՛ս է, ժողովրդի մեծերը ժողովրդի հետ են միշտ, և այսուհետ ոստիկանության կրթօջախի սաներն իրենց խոսքն ու գործը համակշռելու են հավերժական, բայց միշտ իրենց տարեկից Եղիշե Չարենցի ներկայությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս