Բաժիններ՝

Թիվ 27 երթուղու գրպանահատը հայտնաբերվել է

Հունիսի 22-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության oպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1983 թ. ծնված Սիրվարդ Դ.-ն և հայտնել, որ ժամը 17.30-ին Մաշտոցի պողոտայի թիվ 10 հասցեի մոտ` թիվ 27 երթուղային ավտոբուսի սրահում, իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար:

Հունիսի 27-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, նշված գողությունը կատարելու կասկածանքով, Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, որը տվել է խոստովանական ցուցմունք:

Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս