Ինչո՞ւ իրավական գործընթաց չի սկսվում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հարցով

Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունից ոչինչ չի մնացել: Նման հայտարարություն այսօր ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի և Ռուսաստանի միջև միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագրի քննարկման ժամանակ արեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա` վստահության վերականգնում հնարավոր կլիներ, եթե Ադրբեջանի հետ ՌԴ-ն խզի բոլոր պայմանագրերը սպառազինությունների մատակարարումների ու դրանք սպասարկելու վերաբերյալ:

«Պետք է իրավական գործընթաց սկսել գլխատումների, քաղաքացիական բնակչությանը սպանելու, արգելված զենքեր կիրառելու մասով: Ոչ մի բան այդ ուղղությամբ չի արվել, որովհետև այդ դեպքում մենք գնալու ենք բախվենք մի խնդրի, որտեղ մեր ռազմավարական գործընկերն է կանգնած, պետք է ասենք ինքն է վաճառել, ինքն էլ է մեղսակից: Դրա համար ոչ մի գործընթաց չի սկսվում, հակառակ դեպքում ՌԴ հանդեպ էլ պետք է պատասխանատվության գործընթաց սկսվի»,- ասաց Է.Մարուքյանը:

Տեսանյութեր

Լրահոս