Բաժիններ՝

Ամառվա տապին ցանկալի է օրական օգտագործել 3-4 լիտր հեղուկ. սրտաբան

Սրտաբան Ալբերտ Զոհրաբյանը հորդորում է արևի ճառագայթներից հեռու մնալ, քանի որ աԱմառային շոգը և տապը բացասաբար են ազդում մարդու սրտի աշխատանքի վրա: Նրա խոսքով՝ շոգ և տապ եղանակին մարդու մոտ տեղի ունենում օրգանիզմի լայնացում, որի հետևանքով ճնշման տատանումներ են սկվում: Այդ ժամանակ սիրտը ստիպված է է՛լ ավելի ծանրաբեռնված աշխատել, որպեսզի օրգանիզմին արյուն մատակարարի: «Այդ պատճառով ամռանը սրտանոթային հիվանդների մահվան դեպքերը ավելանում են 2-3 անգամ»,- ասաց սրտաբանը՝ հորդորելով տապի ժամանակ խուսափել ուղիղ արևային ճառագայթներից, ցերեկային ժամերին առանց խիստ անհրաժեշտության փակ տարածություններից դուրս չգալ:

«Եթե անհրաժեշտ է դուրս գալ փակ տարածությունից, ցանկալի է հագնել բամբակյա լայն զգեստ և գլխաշոր»,- ասաց սրտաբանը: Ա. Զոհրաբյանը նաև խորհուրդ տվեց ամառային եղանակներին շատ հեղուկ օգտագործել:

«Ցանկալի է, որ մարդը օրական օգտագործի 3-4 լիտր հեղուկ: Իսկ սրտամկանի իշեմիկ հիվանդություն և սրտի անբավարարություն ունեցողներին խորհուրդ չի տվում շատ հեղուկ օգտագործել, քանի որ հավելյալ հեղուկը ճնշումը բարցրացնում էև կարող է խորացնել այդ մարդկանց հիվանդությունը: Այդ մարդիկ ցանկալի է իրենց սննդամթերքի մեջ ընդգրկեն ավելի շատ միրգ և բանջարեղեն, քանի որ դրանց մեջ կան օգտակար հանքանյութեր, որոնք կարգավորում են սրտի աշխատանքը»,- նշեց նա:

Իսկ գիշերային ժամերին սրտաբանը հորդորեց օդափոխիչները միացրած չթողնել, քանի որ այն բաձրացնում է մրսածության վտանգը:

Ա. Զոհրաբյանի խոսքով` սրտի աշխատանքի վրա կարող են ազդել ոչ միայն շոգը և տապը, այլ նաև օդի ախտոտվածությունը, քիչ շարժունակությունը, արհեստական ճանապարհով ստացած սննդի օգտագործումը, ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս