«ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա». Շարմազանով

Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, այդ դաշնակցությունը բոլոր երեք նախագահների ժամանակ եղել է առանցքային, և ԱԺ դահլիճում քաղաքական ուժերի մեծամասնությունը ևս այդ կարծիքին է: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի և Ռուսաստանի միջև միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա` ՀՀ-ն պետք է անդամակցի որևէ ռազմաքաղաքական կառույցի, մասնավորապես` ՀԱՊԿ-ին, որին այլընտրանք չկա. «Դրանով որևէ մեկին լավություն չենք արել, մեր ժողովրդին ենք լավություն անում»: Է.Շարմազանովի խոսքով` ՆԱՏՕ-ն չի կարող այլընտրանք լինել ՀԱՊԿ-ին` իր Թուրքիայով հանդերձ:

ԱԺ փոխխոսնակը հավելեց, որ 200 մլն-ի սպառազինությունների մասով գործընթացն ընթացքի մեջ է և անհանգստանալու խնդիր չկա:

Նա նշեց, որ ըստ պայմանագրի, Հայաստանը լիովին պահպանում է ՀՕՊ համակարագի ղեկավարումը և ՀՀ ԶՈՒ-ն սահմանափակված չէ այլ պետության հետ որևէ համագործակցություն իրականացնելու:

Տեսանյութեր

Լրահոս