Բաժիններ՝

Դատարանը օրինական է համարել Լևոն Հայրապետյանի նկատմամբ դատավճիռը

Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է համարել գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ կայացրած դատավճիռը, ով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման 700 հազար դոլար յուրացնելու գործի շրջանակում, հայտնում է TASS-ը:

«Մոսկվայի Զամոսկվորեցյան դատարանի դատավճիռը Հայրապետյանի նկատմամբ թողնել առանց փոփոխության, պաշտպանության բողոքը՝ առանց բավարարման»,- ասված է դատարանի որոշման մեջ:

Այդկերպ, դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել և պարտադիր՝ կատարման համար:

Գործարարը մեղադրվում է Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար հափշտակելու մեղադրանքով:
Դատավճռի համաձայն՝ գործարարը պատիժը պետք է կրի ընդհանուր ռեժիմի գաղութում: Դատարանը նրան պարտավորեցրել է տուժածի օգտին վճարել 20,8 մլն ռուբլի:

Հետաքննության տվյալներով՝ գործարարը խաբել է ահաբեկչության և այլ ծանր հանցագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված Իզմեստևի մորը՝ խոստանալով 700 հազար դոլարի դիմաց ավելի մեղմ դատավճռի հասնել նրա որդու նկատմամբ:

Լևոն Հայրապետյանի պաշտպանները մտադիր են շարունակել պայքարել դատավճռի չեղյալ հայտարարման համար:

«Նախ՝ կդիմենք Մոսկվայի քաղաքային դատարան՝ վճռաբեկ բողոքով, հետո՝ ՌԴ Գերագույն դատարան: Հարկավոր է վերջ տալ այս «բեսպրեդելին», ի՞նչ է այստեղ կատարվում»,- ասել է Հայրապետյանի փաստաբան Դավիթ Խեչյանը TASS-ի հետ զրույցում:

Միաժամանակ, նա ասել է, թե անհրաժեշտություն չկա դիմել ՄԻԵԴ, քանի որ «դա չի կարող փոխել դատավճիռը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս