Դատարանը հանձնարարել է անհապաղ ազատ արձակել Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցների գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանին

Վերաքննիչ դատարանը հանձնարարել է անհապաղ ազատ արձակել Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանին: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը:

«Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իմ վերաքննիչ բողոքի հիման վրա բեկանեց Սուրիկ Խաչատրյանի դեմ «մահափորձի» գործով ստորադաս դատարանի՝խափաման միջոցը փոփոխելը մերժելու մասին որոշումը և հանձնարարեց Գարեն Աթաջանյանին անհապաղ ազատ արձակել կալանքից»,- մասնավորապես նշել է պաշտպանը:

168.am-ի հետ զրույցում Վահան Հովհաննիսյանն ասաց, որ իր բողոքը վերաքննիչ դատարանում քննել է դատավոր Մանուշակ Պետրոսյանը:

Նաև հավելեց, որ առաջադրված մեղադրանքը Գարեն Աթաջանյանը չի ընդունում:

Նշենք, որ այս քրեական գործն արդեն ուղարկվել է Սյունքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Տեսանյութեր

Լրահոս