«Տարեկան շուրջ 6,5 մլն մարդ է մահանում օդի աղտոտման հետևանքից». ԷՄԳ

Տարեկան շուրջ 6,5 միլիոն մարդ է մահանում օդի աղտոտման հետեւանքների հետ կապված հիվանդություններից: Այս մասին ասված է Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) հրապարակած զեկույցում:

ԷՄԳ-ի տվյալներով՝օդի աղտոտումը մարդու հիվանդությունների հիմնական պատճառներից մեկն է: Այս առնչությամբ տակավին 1973 թվականին ստեղծված գործակալությունը մտադիր Է ընդլայնել իր առաքելությունը: «Կլիմայի փոփոխման հետ կապված հրատապ հիմնախնդիրներն, ինչպես նաեւ նոր երկրների, այդ թվում՝ էներգիայի եւ օդի աղտոտման աղբյուրների հիմնական սպառողների թվում Չինաստանի եւ Հնդկաստանի հայտնվելը պահանջում են ԷՄԳ-ի գործունեության ռազմավարության վերանայում»,- նշված է զեկույցում:

The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում ԷՄԳ-ի գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը հայտարարել է. «Մենք պետք է պատասխանենք այսօրվա մարտահրավերներին, դա նշանակում է, որ մենք պետք է ավելի սերտորեն աշխատենք էներգետիկայի եւ տնտեսության նոր զարգացող ճյուղերի հետ»:

Նրա խոսքով՝ գործակալությունը մտադիր է ավելի ակտիվ հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ, ինչը պետք է «վճռական նշանակություն ունենա արտանետումների կրճատման համաշխարհային ջանքերի հաջողության համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Տեսանյութեր

Լրահոս