Բաժիններ՝

Հրդեհ անվադողերի արտադրամասում

Հունիսի 28-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին «ЖБК» գործարանի տարածքում գտնվող անվադողերի վերամշակման արտադրամասում այրվում է անվադող:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.14-ին, մարվել՝ 12.07-ին:

Աբովյան-Արզնի խճուղի թիվ 2/1/2 հասցեում գտնվող անվադողերի վերամշակման արտադրամասի տարածքում այրվել են վերամշակված անվադողերի մնացորդներ (մոտ 800 կգ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս