Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործով առաջին նիստի օրը հայտնի է

Ծննդական Մերի Մարգարյանի և նորածնի մահվան դեպքով առաջին դատական նիստի օրն արդեն հայտնի է: Քրեական գործով առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 7-ին: Գործը կքննի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել «Շենագվիթ» բժշկական կենտրոնի բուժաշխատողներ Շուշանիկ Բախշյանին և Անի Բաբելյանին: Երկուսն էլ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում աշխատել են որպես մանկաբարձ-գինեկոլոգ:

Տեսանյութեր

Լրահոս