Բաժիններ՝

Էրդողանը հույս ունի արագ կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, թե Մոսկվայի հետ հարաբերությունները արագ կկարգավորվեն՝ երկու երկրների համար երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակն անվանելով վնասակար, հայտնում է BBC-ն:

«Թուրքիան միշտ ցույց է տվել իր բարեկամներին, որ երկիր է, որի վրա կարելի է հույս դնել»,- հայտարարել է Էրդողանը իֆտարի ժամանակ (երեկոյան ընթրիք, որը կտրում է Ռամադանի պասը):

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել էր, թե Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում տեղի են ունենում «հիանալի փոփոխություններ»:

Նորությունն այն մասին, որ երկու երկրների հարաբերությունները, հնարավոր է, կարգավորվեն, արժանացել է զբոսաշրջության ռուսական միության բուռն ընդունելությանը:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, թե Պուտինը Էրդողանից ստացել է ներողություն պարունակող ուղերձ, որտեղ նա իր ցավակցություններն է հայտնել «Սու-24»-ի զոհված օդաչուի հարազատներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս