Բաժիններ՝

Հրանտ Բագրատյանին շշով հարվածելու համար մեկ անձի բերման է ենթարկվել

Ազգային ժողովի մոտ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ վիճաբանության արդյունքում մեկ անձ բերման է ենթարկվել: «Մեկ անձ բերման է ենթարկվե լ մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով»,- այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որԱգային ժողովի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ինչ-որ մեկը պլաստիկե շշով հարվածել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանին:

Նշենք, որ ԱԺ դիմաց հավաքվել են մի խումբ քաղաքացիներ՝ ընդդեմ Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված ՀՕՊ համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի, որն առաջիկայում քննարկվելու է ԱԺ-ում:

Լուսանկարը՝ armtimes.com-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս