Բաժիններ՝

Ֆուտբոլային հանդիպում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի և Հայաստանի լրագրողների հավաքականի միջև

Հունիսի 25-ին Երևանում տեղի ունեցավ ընկերական հանդիպում ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆուտբոլային թիմի և Հայաստանի լրագրողների հավաքականի միջև: Դիտարժան հանդիպումն ավարտվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի հաղթանակով՝ 6-2 հաշվով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի կազմում ընդգրկվել են Բանկի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ: Թիմի ավագն է Դավիթ Սիմոնյանը:

Լրագրողների թիմի կազմում խաղում էին տարբեր լրատվամիջոցների աշխատակիցներ՝ «Արմենիա» հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը, «4-րդ իշխանություն» թերթի տնօրեն Մհեր Ղալեչյանը և այլոք: Լրագրողների թիմի ավագը «Մեդիամաքս» մեդիաընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն է, գլխավոր մարզիչը՝ ՀՀ Առաջին ալիքի սպորտային ծրագրերի տնօրեն Կարեն Գիլոյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահ Յուրի Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին, մասնավորապես, իր ֆուտբոլային թիմին: Աշխատակիցները հետևում են թիմի խաղերին, աջակցում և ուրախանում են հաջողություններով: Չնայած խաղի սիրողական բնույթին` երկու թիմերն էլ ցուցադրեցին հետաքրքիր ֆուտբոլային խաղ: Շնորհակալություն ենք հայտնում լրագրողների թիմին հիանալի խաղի և դրական տպավորությունների համար, իսկ մեր թիմին շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ»:

Կարդացեք նաև

«Մեդիամաքս» մեդիաընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյան. «ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի հետ ընկերական հանդիպումը ընթանցավ դինամիկ. երկու թիմերն էլ ձգտում էին հաղթանակի: Հուսով եմ, որ նման հանդիպումները ժամանակի ընթացքում կդառնան ավանդական և կծառայեն ոչ միայն առողջ ապրելակերպի տարածմանը, այլև բանկային հատվածի և մեդիա դաշտի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը»:

«ՎՏԲՀայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲՀայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս