Բաժիններ՝

Վրաստանը հրաժարվեց պարտադիր զինվորական ծառայությունից

Այսօրվանից Վրաստանի պաշտպանության նախարարությունը չի իրականացնի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ: Համապատասխան հրամանը Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ստորագրել է ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ինչպես բացատրել է Խիդաշելին, այդ հրամանի համաձայն, այսօրվանից Վրաստանի պաշտպանության նախարարությունը չի իրականացնի զինվորական ծառայության պարտադիր զորակոչ:

«Իմ խոստումներից մեկը եղել էր պարտադիր զորակոչի չեղյալ հայտարարումը: Ես ասում էի, որ 2017 թվականից չի լինի պարտադիր զորակոչ: Վրաստանի զինված ուժերը արժանապատիվ են, ու բոլորը պետք է ցանկանան այնտեղ ծառայել, իսկ ով չի ցանկանում, պարտադրաբար չենք տանի բանակ: Ես ձեր ներկայությամբ ստորագրում եմ հրամանը, որ պարտադիր զորակոչ չի անցկացվելու»,- հայտարարել է Խիդաշելին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս