Բաժիններ՝

«Ես ավարտում եմ կարիերաս Արգենտինայի հավաքականում». Լիոնել Մեսսի

«Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիրն այդպես էլ չհասցրեց Արգենտինային տիտղոսի:

«Սա շատ դժվար պահ է վերլուծության համար: Առաջինը, ինչ ծագում է գլխումս՝ դա հավաքականում մրցելույթներս ավարտելու մասին միտքն է: Ինձ համար ելույթներն Արգենտինայի հավաքականում ավարտվեցին: Դա լավ կլինի բոլորի համար և դա շատերն են ուզում: Նրանք չեն բավարարվում մրցելույթներով եզրափակիչներում, մենք՝ նույնպես: Դժբախտաբար, մեզ չհաջողվեց հաղթանակ տանել: Կարծում եմ, արդեն բավական է: Ես արեցի ամեն ինչ, ինչ կարող էի և չդառնալ չեմպիոն դա մեծ ցավ է պատճաում»,- Մեսսի խոսքերն է մեջբերում Ole-ն:

2016. Ամերիկայի գավաթի եզրափակչում Արգենտինացիները հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեցին Չիլիի հավաքականին, իսկ Մեսսին չիրացրեց իր հարվածը:

Նախորդ տարի Ալբիսելեստեն նույնպես պարտվեց Չիլիի հավաքականին, իսկ ևս մեկ տարի առաջ արգենտինացիներ պարտվեցին Գերմանիայի հավաքականին 2014թ. Աշխարհի առաջնության եզրափակչում:

Կարդացեք նաև

Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 112 խաղ և դարձել է 55 գոլի հեղինակ (ազգային ռեկորդ):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս