Բաժիններ՝

Express. «Մանչեսթեր Յունայթեդը» չի հանձնվում

Բրիտանական Express պարբերականը անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը և նշել, որ անգլիական ակումբը չի հանձնվում և շարունակում է բանակցությունները:

Անգլիական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն տրանսֆերների համար ունի 200 մլն ֆունտ սթերլինգ և պատրաստ է այդ գումարից 30 մլն հատկացնել Մխիթարյանի համար:

Մխիթարյանի համար պայքարում են մի շարք անգլիական ակումբներ, սակայն վերջին օրերին, որպես ամենահավանական տարբերակ դիտարկվում է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս