Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենաներ են բախվել

Հունիսի 25-ին, ժամը 22.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ Գաջի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Դավիթ Բեկի փողոցում՝ Գաջի գործարանի մոտակայքում, բախվել են «Toyota Corolla» մակնիշի 01AR005 (վարորդ՝ Ա Հ.) և «BMW X5» մակնիշի 38SP888 (վարորդ՝ Արմեն Դավթյան, ծնվ. 1963թ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «BMW X5» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի փականը, նաև հոսանքազրկել Toyota Corolla  մակնիշի ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս