Բաժիններ՝

«Brexit-ից հետո ԵՄ-ի փլուզումն անդառնալի է դարձել». Սորոս

Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը հայտարարել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեից հետո Եվրամիության փլուզումն անդառնալի է դարձել, սակայն կոչ է արել դաշինքը նոր պայմաններով վերակառուցել, հայտնում է BBC-ն:

«Հիմա աղետալի սցենարը, որից շատերն էին վախենում, նյութականացել է՝ Եվրամիության փլուզումը գրեթե դարձնելով անդառնալի»,- ասվում է Սորոսի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է Project Syndicate կայքում:

Սորոսի խոսքով՝ Եվրամիությունում կուտակվել են մեծ քանակությամբ չլուծված խնդիրներ, որոնք գրեթե շանս չեն թողնում, որ միությունը կարող պահպանվել Բրիտանիայի դուրս գալուց հետո:

«Եվրամիության անդամ երկրների միջև լարվածությունը հասել է վճռորոշ պահի ոչ միայն փախստականների պատճառով, այլև եվրոգոտու վարկատու երկրների և պարտատու երկրների հարաբերություններում հակասությունների պատճառով»,- կարծում է ֆինանսիստը:

Միաժամանակ, Սորոսը կոչ է արել շահագրգիռ կողմերին չհուսահատվել և փորձել պահպանել Եվրամիությունը՝ այն վերակառուցելով:

Սորոսի խոսքով՝ անձամբ Բրիտանիան կարող է ստանալ կամ գուցե՝ չստանալ ԵՄ-ից դուրս գալուց ակնկալվող օգուտները, սակայն կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում բրիտանացիներին սպասում են դժվարին ժամանակներ՝ ֆունտի փոխարժեքը հանրաքվեի արդյունքից հետո նվազել է՝ հասնելով վերջին 30 տարում նվազագույն արժեքին, իսկ ֆինանսական շուկաներում դիտվելու է անկայունություն:

«Ավելին, Միացյալ Թագավորությունը կարող է և չգոյատևել: Շոտանդիան, որը քվեարկել է ԵՄ անդամակցության օգտին, կարող է նորից փորձել անկախության հասնել, իսկ Հյուսիսային Իռլանդիայի որոշ պաշտոնատար անձինք, որտեղ ընտրողները նույնպես քվեարկել էին երկրի՝ ԵՄ-ից դուրս գալու օգտին, նույնպես կոչ են արել միանալ Իռլանդիային»,- նկատել է Սորոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս