Բաժիններ՝

Եվրո-2016. Պորտուգալիան վերջին վայրկյանին հաղթանակ կորզեց

Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում հանդիպեցին Պորտուգալիայի և Խորվաթիայի հավաքականները: Պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթանակ կորզեցին և նվաճեցին քառորդ եզրափակիչի ուղեգիր:

Լանսում կայացած հանդիպման առաջին և երկրորդ խաղակեսերն անցան հավասար պայքարում և ավարտվեց 0:0 հաշվով:

Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Թիմերը չէին կարողանում ստեղծել գոլային պահեր, և թվում էր, որ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարն անխուսափելի է:
Սակայն Պորտուգալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին գոլ խփեց հակագրոհի արդյունքում: Ռոնալդուի հարվածից հետո խորվաթ դարպասապահ Դանիել Սուբաշիչն անհաջող հետ մղեց գնդակը և փոխարինման դուրս եկած Ռիկարդո Կուարեժման գրավեց դատարկ դարպասը՝ բացելով հաշիվը:

Քառորդ եզրափակիչում պորտուգալացիները կհանդիպեն Լեհաստանի հավաքականին, որը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր շվեյցարացիներին:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Խորվաթիա – Պորտուգալիա՝ 0:1

Ռիկարդո Կուարեժմա, 117

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս